News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էպիլեպսիայով տառապող 5-ամյա Գոռին Գերմանիայում անհապաղ բուժում է հարկավոր, որի համար ընտանիքն անհրաժեշտ գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում Գոռի հայրը՝ Վարուժանը, պատմեց, որ երեխայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 2 տարեկանում, այժմ նրա մոտ էպիլեպսիկ ցնցումներն ավելի են հաճախակիացել եւ խանգարում են երեխայի զարգացմանը:

5-ամյա երեխան չի կարողանում խոսել, սակայն, ամեն ինչ հասկանում  եւ լսում է: Բացի այն, որ երեխան տառապում է էպիլեպսիայով, նաեւ նրա գլխուղեղի ստուգման ժամանակ հայտնաբերվել է կիստա:

«Գոռի մոտ օրական 60-100 ցնցումներ են լինում,որի պատճառով երեխան չի կարողանում զարգանալ: Մեզ խորհուրդ են տվել երեխային հետազոտման տանել Գերմանիա, որպեսզի կարողանանք հասկանալ բուն խնդիրը: Անհրաժեշտ 13.000 դոլարից մենք միայն 3000-ն ենք կարողացել գտնել, հուսանք, որ կկարողանանք մնացած 10.000 դոլարը հավաքել եւ երեխային ինչքան հնարավոր է շուտ տեղափոխել Գերմանիա»,-ասաց Վարուժան Եղոյանը:

Եղոյանները Մարտունի քաղաքի բնակիչներ են, Երեւանում բնակվում են վարձով:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝

ArCa 9051 3502 0016 0644 VARUZHAN YEGHOYAN

AMD 22300007791500 Արցախբանկ, Եղոյան Վարուժան

USD 24100268129401 Եղոյան Լեւոն,

 Unibank

EUR 24100268129402 Եղոյան Լևոն, Unibank

Կամ զանգահարել Գոռի հոր՝ Վարուժանի հեռախոսահամարին՝ 077-04-80-86:

Տպել
Ամենաշատ