News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը 42 հազար դոլար կհատկացնի սիրիահայ ուսանողներին 2016-ի ինը ամիսների ուսման համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 27-ին Կառավարության նիստում։

2012–ից ուսման վարձի հիմնական մասը հոգում է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամը, Համահայկական բարեգործական միությունն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Միջոցներ են հատկացվում նաեւ պետական բյուջեից։ 2014–ին դրա համար հատկացվել էր 26.2 մլն դրամ, իսկ 2015–ին՝ 24.6։

Ներկայումս Հայաստանում ապրում է 500 սիրիահայ ուսանող, ուսման համար վճարը չեն կարողանում մուծել մոտ 400–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ