Առաջարկվում է Գյուղատնտեսության նախարարության պետական տեսչությունը: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Եթե նախկինում տեսչությունը պետական համարանիշեր էր տրամադրում տրակտորներին, ապա հիմա այդ գործառույթը փոխանցվելու է ոստիկանությանը՝ ավտոմոբիլային տեխնիկայի հետ միասին:
«Դուք դա՞ նկատի ունեք: Մտքիս կար, որ պետք է լուծարել, պարզապես չգիտեի, թե մյուս գործառույթներն ուր են փոխանցելու՝ բացի համարանիշերից»,- հայտարարել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:
«Ոչ մի տեղ էլ չեն փոխանցվի: Կմնան նախարարությանը»,- նշել է վարչապետը: