News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

First Class Shoe նոր սերնդի մարզակոշիկը, որը ստեղծվել էր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin America ավիաընկերության կողմից, eBay–ում վաճառվել է գրեթե 100 հազար դոլարով, գրում է One Mile at a Time–ը։

Կոշիկի այդ մոդելը յուրահատուկ է նրանով, որ որպես զարդարանք օգտագործվում է օդանավի անվտանգության գոտու՝ չժանգոտող մետաղից ճարմանդը։ Բացի այդ, այն ունի գունավոր էկրան, Wi-Fi ռոութեր, USB, լուսային դիոդներ։

Գնողի ինքնությունը հայտնի չէ։ Անսովոր մարզակոշիկի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Soles4Souls բարեգործական ընկերությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ