Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի ցանկանում խոսել Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին:
«Էսօր դրա օրը չի, աղջիկ ջան... սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը»,- այսօր` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նշենք, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ակտիվ քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ եթե անհրաժեշտություն լինի չի բացառվում` կրկին քաղաքականություն վերադառնա: