News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գովազդային հոլովակում երկրում բնակվող հնդիկներին դիմել է հինդիով: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Business Insider-ը:

30 վայրկյան տեւողությամբ հոլովակի սկզբում հանդիսատեսին շնորհավորում են հինդուիստների գլխավոր տոնի՝ Դիվալիի առիթով, ինչից հետո ներկայացվում է Նյու Ջերսիում Հինդուիստների հանրապետական կոալիցիայի կազմակերպած բարեգործական համերգին միլիարդատիրոջ ելույթը:

Վերջում նախագահի թեկնածուն ներկայացնում է Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդիի՝ փոքր-ինչ փոխված կարգախոսը. «Այս անգամ մենք Թրամփի կառավարության հետ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ