News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տեսանելի հեռանկարում «ղարաբաղյան փակուղուց» ելք չի տեսնում: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Մինասյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած՝ Համբուրգում դեկտեմբերին նախատեսված  ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը պետք է ուղղված լինի նախագահների հանդիպումը նախապատրաստելուն:

«Կարծում եմ՝ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ներկայացուցիչների հետ կփորձեն առաջընթացի հասնել Կասպշիկի խմբի ընդլայնման հարցում: Կահաջողվի՞: Ես հոռետեսորեն եմ տրամադրված»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

Նա նաեւ դժվարացավ ասել, թե որքանով է նպատակահարմար բարձր մակարդակով հանդիպումը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական կողմը նույնիսկ ձեւական առաջընթացին է խոչընդոտում:

Ի պատասխան հարցին՝ փակուղուց ելք տեսնո՞ւմ է, Սերգեյ Մինասյանը կրկին հոռետեսական տեսակետ հայտնեց: Սա հակամարտության դասական օրինակ է, ասաց նա՝ հիշեցնելով, որ այդպիսի հակամարտությունները դժվար են լուծվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ