News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո տարբեր միջոցառումներում ելույթ ունենալու համար մինչեւ 3 մլն դոլար գումար է ստացել, այդ թվում՝ Clinton Foundation–ից, գրում է Wall Street Journal–ը՝ վկայակոչելով WikiLeaks–ի հրապարակած նյութերը։

Կայքում հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ մինչեւ 2012 թվականը Քլինթոնի խորհրդական Դագ Բենդը եւ նրա գործընկերը զբաղվում էին Clinton Foundation–ի համար գումար հավաքելով եւ միաժամանակ պայմանավորվում էին նախկին նախագահի հրապարակային ելույթների շուրջ։

2011–ին խորհրդատվական ընկերություն բացելուց հետո Բենդն ու բիզնեսմեն Դեքլան Քելլին հումանիտար կազմակերպության համար մի քանի ամսում մինչեւ 8 մլն դոլար էին հավաքել, ինչպես նաեւ նպաստել էին նրան, որ Բիլ Քլինթոնն իր ելույթների համար ավելի քան 3 մլն դոլար ստանա։

Հոնորարի չափը նման դեպքերում հարյուր հազարավոր դոլարների եւ միլիոնավոր դոլարների էր հասնում։

Մասնավորապես Քլինթոնի եւ UBS կոնգլոմերատի թոփ մենեջեր Բոբ Մաքքեյնի ծանոթությունից հետո Քելլի միջնորդությամբ նախկին նախագահը 1.5 մլն դոլար էր ստացել իր տարբեր ելույթներից։ «Պարոն Քելլին ի վերջո պարոն Մաքքեյնին խնդրեց աջակցել հիմնադրամին եւ դրդեց Մաքքեյնին հրավիրել նախագահ Քլինթոնին մի քանի վճարովի ելույթներով»,– ասված է Wikileaks–ի հրապարակած նյութերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ