News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բանակում կոռուպցիան վերացնելու մասին հարցերը գեներալ Սեյրան Սարոյանին «լուրջ թեմաներ» են թվում:

Այսօր` հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը կոռուպցիայի մասին հարցին փորձեց չպատասխանել` հորդորելով լուրջ թեմաներից չխոսել, ապա նշեց. «Պաշտպանության նախարար ա, թող խոսա էլի, նախարար մարդ ա, ինչ ուզում ա, կարա անի... ո՞նց չենք հավատում, որ կոռուպցիա կա, պիտի արմատախիլ արվի, բա ի՞նչ ա նշանակում` բանակում կոռուպցիա»,- ասաց գեներալը: Թե ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, Սեյրան Սարոյանի կարծիքով, դա պետք է նախարարը որոշի:

Նշենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ է խոստովանում, որ բանակում կոռուպցիոն ռիսկեր կան:

Տպել
Ամենաշատ