News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Findo  որոնման համակարգը ProductHunt հարթակի քվեարկությունների արդյունքում առաջ է անցել Google Jamboard-ից՝ առաջատարի դիրքը զիջելով միայն Slack հարթակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը:

Նա տեղեկացրել է, որ Արհեստական Ինտելեկտի, որոնման, բջջային տեխնոլոգիաների եւ ամպային լուծումների լավագույն 16 ինժեներների հետ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում այժմ ներկայացված է Findo խելացի որոնման համակարգի 1.0 տարբերակը: 

Findo-ի խելացի բոտը գDropbox, Evernote, Gmail, Google Drive, OneDrive, Outlook, YahooMail –ում կամ համակարգչում ցանկացած տվյալ գտնելու խելացի համակարգ է:

Պրոդուկտի ամենակարեւոր մասն անելիքների առաջնայինությունը գուշակելու ունակությունն է: Համակարգը «ճանաչում է» կարեւոր նամակները: Օրինակ, եթե ձեր ղեկավարը ձեզ նամակ է ուղարկել՝ խնդրելով նախորդ ամսվա հաշվետվությունը, եւ դուք ինչ-ինչ պատճառներով չեք կարդացել նամակը, ապա Findo-ն մեսինջերի միջոցով ձեզ կտեղեկացնի դրա մասին եւ հեշտությամբ կգտնի այդ հաշվետվությունը: Findo որոնման բոտը կօգնի թիմում աշխատող մարդկանց աշխատանքը դարձնել արագ եւ էֆեկտիվ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարին ABBYY ընկերությունը ներկայացրել էր Findo որոնման համակարգը: Findo-ի թողարկումից ժամեր անց ընկերությունը ստիպված է եղել 30 րոպեով կանգնեցնել ծառայության աշխատանքը՝ օգտատերերի անհավանական հոսքի պատճառով:

ProductHunt-ը ՏՏ նախագծերի ներկայացման կայք է, ուր  քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ ստացած պրոդուկտները հայտնվում են ամենօրյա թոփ ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ