News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե Սեյրան Օհանյանը ցանկանար քաղաքականությամբ զբաղվել, 14 տարվա ընթացքում արդեն զբաղված կլիներ: Այս մասին այսօր ` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով տեղեկություններին, թե նախկին նախարարը մտադիր է ընդդիմություն դառնալ:

«Այսքան տարի ինքը քաղաքական պաշտոն ա զբաղեցրել, եթե ուզենար, կզբաղվեր, բայց ինքը նախարար էր, ֆորմեն վրից չէր հանում, գնում էր դիրքեր: Ընդդիմությունը որն ա, հո թշնամի չի... կարա գաղափարի ընդդիմությունի լինի, բայց հո երկրին ընդդիմություն չեն դառնում: Կարա ինչ որ մեկին չհարգի, կամ իրան չընդունեն, բայց հո երկրին ընդդիմություն չեն լինում»,- ասաց պատգամավորը:

Գեներալի խոսքով` ինքը հենց նախօրեին է խոսել, հրավիրել Եռաբլուր, սակայն հիվանդության պատճառով չկարողացավ գալ: Հարցին` անհրաժեշտություն կար պաշտպանության նախարարին փոխել, Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ դա իրենք չեն որոշում, ավելին շատ կարեւոր են կադրայւբ փոփոխությունները.《Սեյրան Օհանյանին գիտեք` քանի տեղ են առաջարկում, որ պաշտոնների գնա, ինքը պատրաստի կադր ա, ինքը ցանկացած տեղ էլ կարա աշխատի: Համ էլ մարդ ա, թող մի քիչ հանգստանա, արդեն 27 տարի Հայաստանի Հանրապետությանն է ծառայում, մի երկու տարի էլ թող հանգստանա》:

Նշենք, որ մամուլը տեւական ժամանակ է` գրում է, որ Սեյրան Օհանյանը լարված հարաբերություններ ունի նախագահի հետ, դա է պատճառը, որ աշխատանքից ազատվեց: Խոսվում է, որ Օհանյանն առաջիկայում միանալու է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը:

Տպել
Ամենաշատ