News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնատարների կազմակերպած հանդիպմանը ասորական, հայ, սիրիական եւ խալդիական համայնքների առաջնորդների հետ՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների անվտանգության հարցերը քննարկելու համար:

Համայնքների ներկայացուցիչները առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են շարունակվող ռազմական հարձակումներից քրիստոնյաների եւ ռիսկի այլ խմբերի պաշտպանության, փախստականներին եւ ներքին տեղահանվածներին աջակցելու հարցերը, ինչպես նաեւ բնակչության առանձնապես խոցելի խմբերին հումանիտար օգնություն հասցնելու խնդիրները: Նաեւ նշվել է, որ անհրաժեշտ է հետապնդման ենթարկվող փոքրամասնությունների համար ապաստարաններ ստեղծել:

Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Մերձավոր Արեւելքից արդեն 20 հազար փախստականի ընդունած Հայաստանը ԱՄՆ-ի նյութական աջակցությամբ կարող է անվտանգ ապաստան դառնալ քրիստոնյաների եւ եզդիների, նաեւ ռիսկի այլ խմբերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ