News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում բանկերի եւ փոստի միջոցով պետական ծառայությունների տրամադրման գործընթաց կսկսվի: Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 27-ին՝ կառավարության նիստում:

Նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտնող որոշմամբ հաստատվել է պատվիրակված ծառայությունների եւ դրանց օպերատորներին ներկայացվող պահանջների ցանկը, որոնք պետք է հավաստագիր ստանան: Պետական ծառայությունների օպերատորներ կարող են դառնալ բանկերը, փոստային օպերատորները, այլ կազմակերպություններ: Դրանք պետք է ունենան արդյունավետ ծառայությունների տրամադրման առնվազն 5 տարվա փորձ եւ Հայաստանում սպասարկման 10 կենտրոնից ոչ պակաս:

Այս ցանկի մեջ են արդեն ներառվել «Հայփոստ» փոստային պօերատորը, նաեւ երեք բանկեր՝ «Արդշինբանկ», «Կոնվերսբանկ» եւ «Ամերիաբանկ»: Օպերատորները կարող են Պետռեգիստրի եւ անշարժ գույքի կադաստրի հետ կապված ծառայություններ տրամադրել:

Այսպես, ըստ գրանցման ծառայությունների՝ կներառվեն առեւտրային ձեռնարկությունների եւ անհատ ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց առանձին ստորաբաժանումների գրանցումը, արտասահմանկան հասարակական կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների հաշվառումը: Օպերատորներին կարելի է ներկայացնել նաեւ իրավաբանական անձանց լուծարման եւ վերակազմավորման հայցեր: Բանկերը եւ փոստը կարող են տրամադրել իրավաբանական անձանց կանոնադրության պատճեններ: Ի վերջո՝ այնտեղ հասանելի կլինի ունեցվածքի իրավունքի գրանցումը, նաեւ տեղեկություններ կտրվեն դրա իրավունքի եւ սահմանափակումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ