News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը համաձայն չէ, որ նորանշանակ վարչապետը կառավարությունում ռուսական միջավայրի մարդկանց է նշանակում:

Այսօր` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Դումանյանը նախ ընդգծեց, որ այս կառավարությունը հաջողութուն կունենա, քանի որ ունի ժողովրդի լայն աջակցությունը:

«Միգուցե դա հույսի նշան է, հավատի նշան է, ծրագրերի նկատմամբ վստահության նշան է, ամեն դեպքում ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը ճիշտ թիրախներ է ընտրել»:

Դիտարկմանը, թե վարչապետը նշանակում է նախարարների, որոնք ռուսական միջավայրից են, իր ծանոթներն են կամ մտերիմները, Դումանյանն արձագանքեց. «Ես չէի ասի, ո՞ր մեկն է ռուսական ընկերությունից: Կոնկրետ առողջապահության նախարարը հայկական ընկերության ներկայացուցիչ է: Թող շատ լավ մասնագետ գա Թաիլանդից, Չինաստանից կամ ԱՄՆ-ից, որը օգուտ կբերի մեր ժողովրդին, երկրին, ես միանգամայն կողմ եմ»:

Նշենք, որ նույն առողջապահության նախարարը Կարապետյանի մտերիմ ընկերն է: Դումանյանի կրկին պնդեց` դա որեւէ նշանակություն չունի, կարեւորը գործի գիտակ լինի եւ կարողանա փոփոխություններ անել:

Տպել
Ամենաշատ