News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոչ մի վատ բան չկա նրանում, որ իշխող ՀՀԿ-ն ցանկանում է երկրում ինչ-որ լավ բան անել: Այս մասին հոկտեմբերի 27-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ նոր ՀՀԿ–ն փորձում է կառավարության նոր անդամներին գործիք դարձնել սեփական վերարտադրության խնդիրը լուծելու համար՝ իրեն վերագրելով կառավարության հնարավոր հաջողությւոնները։ 

«Ի՞նչ վատ  բան կա դրա մեջ: Եթե Հանրապետականն ուզում է, որ ինչ–որ բան զարգանա, դրա մեջ վատ բա՞ն կա»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ինքը հնարավոր է՝ համալրի ՀՀԿ-ի շարքերը, եթե նման առաջարկ լինի, եւ եթե կուսակցությանն անդամակցությունը կօգնի պետական ծառայության արդյունավետությանը: Հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ նա որ սպասում է ՀՀԿ-ի կողմից առաջարկի, Իգնատի Առաքելյանը բացասական պատասխան տվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ