News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի կենտրոնական հատվածում չորեքշաբթի երեկոյան գրանցված ուժեղ երկրաշարժի հետեւանքով մի քանի հազար մարդ անապաստան է մնացել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Քաղպաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչը:

5.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի ժամը 19:11-ին, էպիկենտրոնը գտնվել է Մաչերատա նահանգում, 9 կմ խորությամբ: Ժամը 21:18-ին երկրորդ ցնցումն է գրանցվել, այս անգամ՝ 5.9 մագնիդուտով: Այս ցնցումը զգացել են երկրի մեծ մասի բնակիչները: Կեսգիշերին մոտ 4.6 մագնիտուդով երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, առավոտյան կողմ ավելի քան 4.0 մագնիտուդով եւս երկու ցնցում է գրանցվել:

Տեղական իշխանությունները փորձում են լուծել մարդկանց ապաստան տրամադրելու խնդիրը, քանի որ վրանային ավաններում նրանց տեղակայումը, ինչպես արվեց օգոստոսի երկրաշարժից հետո, հնարավոր չէ՝ ձմռան մոտենալու պատճառով:

Իտալիայի քաղպաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրաշարժերից հետո լուրջ ավերածություններ կան Վիսսո, Ուսիտա, Կաստելանջելո սուլ Ներա, Կամերինո, Ակուասանտա Տերմե, Ֆաբրիանո բնակավայրերում: Մի շարք բնակավայրերի պատմական կենտրոններում գտնվող հնագույն շենքերն ու շինություններն ամբողջությամբ կամ մասամբ այլեւս պիտանի չեն բնակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ