News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի հնագետները 7-րդ դարի ձեռագիր են հայտնաբերել, որը նրանք համարում են Երուսաղեմի մասին իվրիտով ամենավաղ հիշատակումը՝ բացառությամբ աստվածաշնչյան տեքստերի: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պապիրուսի վրա արված գրառումը, որը գինու խմբաքանակ ուղարկելու մասին է, իսրայելցի քաղաքական գործիչներն անմիջապես որպես փաստարկ են օգտագործել քաղաքի պատմական բնութագրի եւ քաղաքակրթական պատկանելության վերաբերյալ վեճերում, որոնք վերջին շաբաթների ընթացքում ծավալվել են ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հասցրել է ցուցադրել պապիրուսի պատճենը մինչ ՅՈւՆԵՍԿՕ-ից դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին հայտարարելը՝ ընդդեմ կազմակերպության ընդունած բանաձեւերի: Դրանք Իսրայելի իշխանություններն ընկալել էին որպես Երուսաղեմի եւ քաղաքի սրբավայրերի հետ իսրայելցի ժողովրդի կապի հերքում:

Երուսաղեմին նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի բանաձեւերում իսրայելցիներին ամենից շատ վրդովել էր հուդայական ավանդույթների համար քաղաքի սրբավայրերի նշանակության մասին հիշատակության բացակայությունը եւ դրանք բացառապես արաբա-մուսուլմանական տեղանուններով նշելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ