Բաքվում 12-ամյա աղջիկը ողջ է մնացել 9-րդ հարկից ընկնելուց հետո։ Report–ի տեղեկություններով՝ Լամիա Նամազովան ընկել է տան պատշգամբից եւ կոտրել ոտքը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
Դեպքի պահին Նամազովան տանը միայնակ է եղել։
Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում։