News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կրթության նախարարության եւ կառավարական «Հանրապետություն» թերթի միջեւ բռնկվել է Ադրբեջանի լրագրության պատմության մեջ աննախադեպ սկանդալ:

haqqin.az-ը հայտնում է, որ թերթի կայքում հրապարակվել էր կրթության նախարար Միքաիլ Ջաբարովի հեղինակային նյութը՝ «Ադրբեջանում կրթության զարգացումն անկախության տարիներին», վերնագրով: 40 հազար նիշով մեծածավալ նյութը մինչեւ հիմա պարբերականի կայքում է «կախված», եւ այն արդեն հասցրել են 32 անգամ կարդալ: Հոդվածում պահպանված է պաշտոնական ոճը, այն լեցուն է վիճակագրական տվյալներով, որոնք ցուցադրում են Ադրբեջանում կրթության զարգացումը:

Սակայն հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց Կրթության նախարարության կայքում տեղեկություն է հայտնվել, որով ժխտվում է, որ հոդվածի հեղինակը Միքաիլ Ջաբարովն է: ««Հանրապետություն» թերթի 2016 թվականի հոկտեմբերի 27-ի համարում հրապարակվել է «Ադրբեջանում կրթության զարգացումն անկախության տարիներին» հոդվածը, որի հեղինակ է նշված կրթության նախարարը: Նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ տվյալ հոդվածը կապ չունի նախարար Միքաիլ Ջաբարովի հետ, եւ այն պատրաստելիս «Հանրապխետություն» թերթը չի դիմել Կրթության նախարարությանը»,- նշված է նախարարության կայքում հրապարակված լուրում:

Նշենք, որ կառավարական մամուլում նախարարների եւ պաշտոնյաների հետ հարցազրույցների եւ հոդվածների հրապարակումը սովորաբար կողմերի հետ համաձայնեցվում է եւ լույս է տեսնում միայն փաստերի մանրակրկիտ վերստուգումներից հետո: «Հանրապետություն» թերթում նախարարի անունից կեղծ հոդվածի հրապարակումը այն դեպքերից է, որը սովորական շրջանակներից դուրս է:

Հավելենք, որ «Հանրապետություն» թերթի կայքում նշված է, որ թերթի հիմնադիրն է Ադրբեջանի նախագահի գործերի վարչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ