News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսը, որը 2013 թվականին բոզոնների բացահայտման համար Նոբելյան մցանակ է ստացել (այն նրա պատվին է անվանակոչվել), կարծում է, որ ներկայիս ակադեմիական համակարգի պայմաններում երբեք հաջողության չէր հասնի: Այս մասին նա հայտարարել է Guardian-ի հետ հարցազրույցում:

Ֆիզիկոսի խոսքով՝ այսօր ոչ մի համալսարան իրեն աշխատանքի չէր ընդունի, քանի որ իրեն կհամարեին անբավարար «արդյունավետ»: Հայտնի է, որ երբեք համացանցից եւ բջջայինից չօգտվող ֆիզիկոսն իր հռչակավոր աշխատանքից հետո հրապարակել է 10-ից չանցնող գիտական աշխատություններ, ինչը եւ, նրա խոսքով, իր առջեւ կփակեր ժամանակակից համալսարանների դռները, քանի որ հիմա գիտական աշխատությունն ուղղված է գիտական հրապարակումների հոսքի ստեղծմանը: «Դժվար է պատկերացնել, թե այսօրվա կլիմայում ես ինչպես էի այդքան լռություն ու հանգստություն ունենալու, ինչպիսին ունեցել եմ 1964 թվականին»,- ասել է Հիգսը:

Հիգսի խոսքով՝ իր ժամանակին իրեն կհեռացնեին Էդինբուրգի համալսարանից, եթե 1980 թվականին Նոբելյան մրցանակի առաջադրված չլիներ: Ըստ նրա՝ այդ ժամանակ համալսարանի ղեկավարությունը գիտակցեց, որ ֆիզիկոսը «կարող է Նոբելյան մրցանակ ստանալ, իսկ եթե ոչ՝ միշտ էլ կարելի է նրանից ազատվել»:  Նա հիշել է, որ հրապարակումների բացակայության պատճառով ֆակուլտետի համար խոչընդոտ է եղել, իսկ երբ իրեն հարցնում էին վերջին աշխատանքների մասին, նա պատասխանում էր. «Չկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ