News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը դաս չեղավ եւ ցավալի է, որ 17 տարի անց նմանատիպ դեպք կրկնվեց այս տարվա ամռանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի այգում «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը:

«Հոկտեմբերի 27»-ը Հայաստանի անկախության պատմության ամենամեծ ոճիրն էր, ամենամեծ ահաբեկչությունն էր, որին զոհ գնացին մեր պետության երևելի դեմքերը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Մեզ համար դա կրկնակի ցավ էր, որովհետև մենք կորցրեցինք մեր կուսակցության առաջնորդին՝ սպարապետ Վազգենին: Հանցագործները, այդ ոճիրը իրականացնողները ձերբակալված են, մնացած առումներով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը: Փաստն այն է, որ ոճրագործ Հունանյանը իր դաշնակիցներով գտնվում է ազատազրկման վայրում»,-ասաց նա:

Անդրադառնալով այդ ոճրագործության հետեւանքներին, Շարմազանովն ասաց. «Եթե նրանք լինեին, մենք մի քանի քայլ առաջ կլինեինք: Ես դեմ եմ, որ ասում են անփոխարինելի մարդիկ չկան, որ անհատները դեր չեն խաղում: Դա սովետական մտածելակերպ է: Անփոխարինելի մարդիկ կան եւ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն անփոխարինելի էին: Բա եթե անփոխարինելի մարդիկ չկան, թող Վազգենի տեղն ուրիշը լիներ: Հենց Վազգենն էր, որ ձեռքը խփում էր, ասում էր՝ 500 տղա է պետք: Իր շողքը մեր սերնդի վրա կա: Մեր գործն էլ այսօր պետք է լինի հնարավորինս քայլեր կատարել՝ մոտեցնելու նրանց երազանքների Հայաստանը»:

Խորհրդարանի փոխխոսնակի խոսքով, կրկնակի ցավ է, որ այդ ահաբեկչությունից 17 տարի անց Երևանում գրեթե նմանատիպ դեպք տեղի ունեցավ, երբ հայը որոշեց հայի վրա ձեռք բարձրացնել. «Եթե երկրիդ մեջ տեղի է ունենում ահաբեկչություն, չվախենանք, ասենք, որ դա ահաբեկչություն է, անկախ նրանից դա կատարողը ստահակ Նաիրի Հունանյանն է, թե նախկին ազատամարտիկ»:

Շարմազանովը նշեց, որ հոկտեմբերի 27-ի գլխավոր դասը պետք է դա լիներ, որ զենքով հարցեր չեն լուծում. «Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ խնդիրներ լինեն, ինչքան էլ մեկս մյուսի հետ լեզու չգտնենք, ու սա առաջին հերթին իշխանությանն է վերաբերում, պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել և բոլոր հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ»:

Դիտարկմանը, թե ոճրագործության զոհերի հարազատների պնդում են, որ այս իշխանություններն այդպես էլ չբացահայտեցին «Հոկտեմբերի 27»-ը, Շարմազանովն ասաց. «Չեմ ուզում այսօրվա օրով մտնել իրավական խնդիրների մեջ»:

Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ