News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծ օղի իրացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը իրեն տվել է 150 շիշ կեղծ եւ առանց ակցիզի օղի ու խնդրել է վաճառել յուրաքանչյուր շիշը 1.000 ՀՀ դրամով՝ խոստանալով իր ընկերոջ միջոցով իրեն օգնել սոցիալական անապահովության նպաստ ստանալու հարցում: Պաշտոնատար անձի օգնությամբ ինքը ընդգրկվել է նպաստառուների ցուցակում եւ ստացել սոցիալական նպաստ:

Շուշիկ Ս.-ն հայտնել է նաեւ, որ ինքը վաճառել է օղիները եւ պաշտոնատար անձին տվել է 60 հազ. ՀՀ դրամ գումար, իսկ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը չի տվել, քանի որ օղիները գնած անձինք իրեն չեն վճարել գումարները: Պաշտոնատար անձը պահանջել է անձամբ տալ մնացած 90 հազ. ՀՀ դրամ գումարը՝ հակառակ դեպքում սպառնացել է զրկել սոցիալական նպաստից: Հետագայում ինքը այցելել է սոցիալական ծառայություն եւ տեղեկացրել, որ ինքը նպաստ ստանալու իրավունք չունի:

Քաղաքացի Շուշիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծ օղի իրացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ եւ 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ