News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպացի եւ բրիտանացի քաղաքական գործիչները կտրուկ քննադատության են ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, երբ պարզվել է, որ հանրաքվեից մեկ ամիս առաջ մասնավոր զրույցում նա Goldman Sachs ֆինանսական կոնգլոմերատի ներկայացուցիչներին խազգուշացրել է Brexit-ի վտանգների մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ մայիսին Մեյը բանկերի ղեկավարների խմբին նախազգուշացրել է Brexit-ի վտանգի մասին: Այս տեղեկությունը պարբերականը հրապարակել է, երբ բանկերի առջեւ Մեյի ելույթները համացանցում են հայտնվել:

Գերմանիայի իշխող երկու կուսակցությունների ներկայացուցիչները Մեյին մեղադում են առաջնորդություն դրսեւորելու անընդունակության մեջ: Նրանք նշել են, թե նա քաջատեղյակ էր, որ անհնար է Եվրամիությունը լքել առանց տնտեսական հետեւանքների:

Լեյբորիստների նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը նշել է, որ Մեյի անկեղծությունը «ցույց է տվել, որ նա եւս, ինչպես մենք, մտահոգված է ԵՄ-ից երկրի դուրս գալու տնտեսական ազդեցության հարցում, որին է կարծես նպատակաուղղված նրա կառավարությունը»:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցության փոխնախագահ Աքսել Շեֆերը հավելել է. «The Guardian-ի հրապարակումը ցույց է տալիս, որ Թերեզա Մեյը հակասում է սեփական համոզմունքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ