News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Հանրապետություն» կուսակցությունը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Այսօր` հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ այժմ բանակցություններ եւ քննարկումներ են ընթանում տարբեր ուժերի եւ անհատների հետ:

«Բանակցությունների առումով հիմա ամենաակտիվն է: Կան քաղաքական գործիչներ, որոնք անուններ են տալիս, թե ում են հանդիպել, ում հետ են քննարկել: Ես օր է լինում, երեք չորս գործչի հետ եմ հանդիպում, որի հետ քաղաքական թեմաներով եմ զրուցում: Անուններ չեմ տալիս, որովհետեւ նրանք իրենց համաձայնությունը չեն տվել»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ըստ քաղաքական գործչի` խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են հետընտրական գործընթացները եւ շատերը կրկին հրապարակում են հավաքվելու. «Հետընտրական գործընթացներն անխուսափելի են: Եթե իշխանությունները մտածում էին` միայն նախագահական ընտրություններում է միայն հետընտրական գործընթացներ լինում եւ որոշեց վերացնել, չարաչար սխալվում է: Այս ընտրություններում յուրաքանչյուր կուսակցություն ոչ միայն իր ուժն է ներկայացնելու, այլեւ ցուցակը գլխավորող անձանց է առաջադրելու, որը ենթադրաբար առաջին դեմքն է լինելու: Հետեւաբար պայքար է լինելու Սերժ Սարգսյանի եւ այդ անձանց միջե: Նրանցից մեկը հաղթելու է, երկրորդ տեղը` իրենց ստեղծած Բարգավաճից մինչեւ Օրինաց գալու է հրապարակ, դժգոհելու է: Սերժ Սարգսյանը շատ է փոշմանելու Սահմանադրական փոփոխությունների համար»:

 Մեր հարցին` հնարավոր է կրկին համագործակցություն նախկին համախոհների հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ բան չեմ բացառում. մենք բացառման մի սկզբունք ունենք, այն է` չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք Մարտի մեկից հետո արդարացրին այս գործընթացը, որից հետո Սերժ Սարգսյանի հետ բաժակ զրնգացրին եւ պաշտոն ստացան: Այդ քաղաքական ուժերի հետ չենք համագործակցի: Մենք դաշինք կկազմենք այն ուժերի հետ, որոնց հետ նույն գաղափարներն ունենք»:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, չի բացառում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, քանի որ նրանց ընդդիմադիր է համարում: Նրա կարծիքով, հետընտրական գործընթացում կլինեն ԲՀԿ-ից պարտված անձինք, որոնք կհավաքվեն Ազատության հրապարակում:

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» կուսակցությունների հետ համագործակցություն հնարավոր է, սակայն ոչ Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ, քանի որ այդ ուժը «Մարտի 1»-ի պատասխանատուներից է, բացառվում է` համագործակցություն Վարդան Օսկանյանի կուսակցության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ