News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը բանակցություններ է վարում արեւմտյան լոուքոստերների հետ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր  վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են Քութաիսիից թռիչքներ իրականացնող հունգարական Wizz Air–ի եւ այլ ավիաընկերությունների հետ։ Հարցն այն է, թե ավիաընկերություններն ինչ պահանջարկ կգտնեն Հայաստանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով համար մեկ երթուղին է։ «Այդպես է եղել, եւ կարծում եմ, որ դեռ շատ երկար կմնա։ Այստեղի էլ առաջին հերթին ռուսական լոուքոստերի հետաքրքրությունը»,– ասել է Ավետիսյանը։

Ավելի վաղ պաշտոնյան վստահություն էր հայտնել, որ  «Պոբեդա» լոուքոստերը «999 ռուբլուց սկսած» գին կառաջարկի նաեւ Հայաստանի համար։ Նա հաստատել էր, որ ռուսական ավիաընկերությունը Մոսկվա–Գյումրի չվերթներ կիրականացնի, ըստ երեւույթին, նոյեմբերի վերջից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ