News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում Հիսուս Քրիստոսի դամբարանը վերականգնող գիտնականները մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ մարմարե պաշտպանիչ սալաքարը հանել են այն քարի վրայից, որի վրա դրված է եղել Քրիստոսի մարմինը: National Geographic ամսագիրը հայտնում է, որ գիտնականները կհետազոտեն քարի մակերեւույթը, այն կարող են տեսնել նաեւ ուխտավորները:

«Մարմարե երեսապատումը հանվել է, եւ մենք զարմացանք՝ դրա տակ մեծաքանակ տեղեկատվություն տեսնելով: Կիրականացվի երկարատեւ գիտական վերլուծություն, բայց մենք վերջապես կկարողանանք տեսնել բնօրինակ քարի մակերեւույթը, որ վրա, ըստ ավանդության, դրված է եղել Քրիստոսի մարմինը»,- ասել է Ազգային աշխարհագրական միության հնագետ Ֆրեդերիկ Հիբերտը:
Մասնագետների խոսքով՝ այժմ ընթանում է գերեզմանի վերականգնման կարեւոր փուլը: «Այս եզակի հուշարձանն ուսումնասիրելու մեր օգտագործած մեթոդները աշխարհին մեր ստացած արդյունքներին այնպես կտեղեկացնեն, ասես մարդիկ իրենք գտնվել են Քրիստոսի գերեզմանում»,- ասել է գիտնականներից մեկը:
Վերականգնումն իրականացնում են Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները եւ  Հայաստանի փորձագետները: Աշխատանքները ֆինանսավորում են սրբավայրի նկատմամբ իրավունք ունեցող Ուղղափառ, Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ