News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին,  շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ 1991 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքմենական ԽՍՀ-ում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որի ժամանակ երկրի բնակչության 93 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Հաջորդը օրը՝ հոկտեմբերի 27-ին, երկրի գերագույն խորհուրդը ընդունել է Անկախության հռչակագիրը եւ երկրի անվանում համարել Թուրքմենստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ