News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան թույլ չի տա ալկոհոլ տեղափոխող կոնտեյներատար նավերին մուտք գործել կամ կայանել իր նավահանգիստներում։ Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի նավահանգիստների գլխավոր կառավարման ներկայացուցիչ Մուսաիդ ադ Դրեյսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սաուդյան Արաբիան գործում է իսլամական շարիաթի իրավունքի հիման վրա, որը նման բան թույլ չի տալիս»,– ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե այդ քայլը համապատասխանում է արդյոք միջազգային առեւտրի եւ Արեւելքը Արեւմուտքին կապելու փորձերի հետ, Ադ Դրեյսը նշել է, որ թագավորության առանձնահատկությունները դրանից վեր են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ