News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված  մեծածավալ քննչական գործողությունների  արդյունքում  բացահայտվել են կատարված հանցագործության մի քանի դրվագներ,  ներգրավված անձանց ինքնությունը։  

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Գզոգյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով մի շարք քաղաքացիներից՝  նախընտրած վայրում տեղակայված զորամասում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության նշանակելու, որպես զինվորական թոշակառու բնակարանային փոխհատուցման ապահովման հարցը լուծելու, պաշտոնի նշանակելու, քրեական պատասխանատվությունից ազատելու եւ դատաբժշկական փորձաքննության ցանկալի եզրակացություն ստանալու հարցը լուծելու համար, իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով խարդախությամբ ստացել եւ հափշտակել է խոշոր չափերի գումարներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի. Ա.Գզոգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  (5 դրվագ) (Խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), Ս.Առաքելյանին ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ս.Տողանյանին՝  ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ա.Մկրտչյանին՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Է.Իսախանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Ե.Իսունցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդության փորձ), Մ.Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ