News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն տարեկան կտրվածքով նվազել է 264 մլն դոլարով, կամ գրեթե մեկ հինգերորդով։ Փաստն իհարկե դրական է։ Առավել եւս, որ այն հիմնականում կապակցված է արտահանման աճի հետ։ Չնայած իր ազդեցությունն է ունեցել նաեւ ներմուծման անկումը։ Եվ այսպես արտահանումն աճել է 197․5 մլն դոլարով (կամ 18․0 տոկոսով), իսկ ներմուծումը կրճատվել է 66․7 մլն դոլարով (2․8 տոկոսով)։

Արտաքին առեւտրի ոլորտում վերջին հինգ տարիների պատկերը պատկերավոր ցույց է տրված ստորեւ ներկայացված գրաֆիկով (տվյալները ներկայացված են յուրաքանչյուր տարվա հունվար- հունիս ժամանակահատվածի համար)։ Դիագրամի մասշտաբը ՝ պայմանավորված ներմուծման մեծությամբ, մի քիչ նվազեցնում է արտահանման գծով ձեռքբերումները։ Հստակ երեւացող անկումը ներմուծման մեջ կապակցված է երկու գործոնների հետ։ Մի կողմից կրճատվել է մի շարք ապրանքների ներմուծման ծավալը ( ասենք, մարդատար ավտոմեքենաների), մյուս կողմից էլ՝ նվազել են մաքսային գները։

Բնական գազի վրա, որը ներմուծման ծավալով առաջատար է, երկու գործոն է անդրադարձել։ Ըստ մեր մաքսատան տեղեկությունների՝ ուսումնասիրված ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարումների ֆիզիկական ծավալը նվազել է մոտ մեկ քառորդով։ իսկ ահա մաքսային արժեքով անկումը գերազանցել է 45 տոկոսը։

Բանն այն է, որ ուսումնասիրվող հինգ տարիներին ռուսական բնական գազի մաքսային գինը նվազել է հազար խորանարդ մետրի դիմաց 219 դոլարից մինչեւ 160 դոլար, այսինքն գրեթե 1․4 անգամ։ Մեր հաշվարկներով, հունվար- հունիս ամիսներին մատակարարվող ռուսական գազը մոտավորապես 48 մլն դոլարով էժան է եղել, քան բազային տարվա համապատասխան ժամանակահատվածում։

Բայց հաշվի առնենք, որ վերջին տարիներին ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի համեմատ բազմակի թուլացել է։ Դրա համար էլ ռուբլով վերահաշվարկելով ՝ վերեւում նշված գումարը չի կրճատվել, այլ հակառակը՝ ավելացել է ավելի քան մեկ քառորդով։ Այս կապակցությամբ շատերի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդման գործընթացը զսպվում։ Պատասխանն այն է, որ ցանկացած տնտեսական երեւույթ, նույնիսկ դրական, չի խուսափում բացասական հետեւանքներից։

Ռուսաստանում արտարժույթի հետ կապված իրավիճակը միանշանակ չէ։ Մի կողմից կապիտալի արտահոսքը երկրից, ըստ պաշտոնական տեղեկությունների, նկատելիորեն նվազել է։ Ըստ գնահատականի, ընթացիկ տարում այն չի գերազանցի 15 մլրդ դոլարը (երկու տարի առաջ այն կազմել էր 153 մլրդ դոլար)։ Ռուսաստանի արտաքին առեւտրում պրոֆիցիտը հունվար – սեպտեմբերին, չնայած տարեկան կտրվածքով  կրճատվել է գրեթե 1․9 անգամ, բայցեւայնպես կազմում է 63․1 մլրդ դոլար։

Բայց մյուս կողմից էլ վերջին տարիներին նկատելիորեն կրճատվել են ուղիղ օտարերկրյա ներդրումները։ Թուլացող ռուբլու պատճառով ուժեղանում են արտաքին պարտքի հետ կապված խնդիրները։ Չնայած վերջին տարիներին Ռուսաստանի ընդհանուր արտաքին պարտքը նկատելիորեն նվազել է, այն միեւնույն է բավականին մեծ գումար է կազմում (521․5 մլրդ դոլար հուլիսի սկզբին)։ Պարտքի զգալի մասը բաժին է ընկնում առեւտրային ընկերություններին, որոնք դոլար գնելու համար ստիպված են լինելու մի քանի անգամ շատ ռուբլի ծախսել, քան մի քանի տարի առաջ։

Դոլարի ամրապնդման բոլոր առավելություններն ու թերությունները թվարկելն իմաստ չունի։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր, ըստ իր տնտեսության առանձնահատկությունների, արժութային շուկայում ընտրում է քաղաքականության օպտիմալ տարբերակը։ Իսկ Հայաստանի համար, մի շարք պատճառներով, ցանկալի է որոշակի կայունություն այդ ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ