News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս 17 տարիների ընթացքում «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանն ուղղված որեւէ քայլ չտեսանք իշխանությունների կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Դատարանը ոչինչ չբացահայտեց, անգամ չբացահայտեց, թե ով միջանցքում սպանեց Արմենակ Արմենակյանին, այսինքն բացի այդ 5 հոգուց էլ ովքեր կային»:

Նրա խոսքով, քանի դեռ բացահայտված չէ այս ոճրագործության պատվիրատուն, մենք այսպես գլորվելու ենք եւ մեր ինքնիշխանությունն օր օրի կորցնելու ենք:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դրսի միջամտություն տեսնո՞ւմ է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման գործում, Բախշյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ: Մտահղացումը, որ դրսում ձեւավորվել էր, շատ գործուն աջակցություն ուներ Հայաստանի ներսում: Եթե ես սկզբում շատ բաներ չէի հասկանում, հետագայում հասկացա, հատկապես, երբ Լիտվինենկոն մահացած Անգլիայում, նրա հայտարարությունն ինձ համար շատ որոշակի դարձրեց դրսի ձեռագիրը: Մանավանդ, երբ սառը գլխով նայում ես այս 17 տարիներին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք այն ժամանակ անվտանգության պատասխանատուն էր, նախագահ էր, իրենք լուռ հետեւլ են, թե ինչ է կատարվում: Դատարանում բացահայտ էր, որ Նաիրի Հունանյանը ոչ մի տեղ չի թաքցրել, թե ինչ է մտադիր անել: Այդ մասին ասել է բազմաթիվ մարդկանց, իսկ մեր անվտանգության ծառայությունները չեն ասել՝ էդ ինչ ես ասում»:

Անահիտ Բախշյանը պատմեց, որ այն ժամանակ, երբ ընթանում էր դատավարությունը, ինքը գնացել է ՀՀԿ գրասենյակ, կուսակցության ղեկավարներին հարցրել՝ Նաիրի Հունանյանը դատարանում նման բան է ասում, բա անվտանգության մարմինները չե՞ն լսել, դուք չե՞ք լսել, ոնց եք թույլ տվել: «Գիտե՞ք ինձ ինչ ասեցին. Ասեցին՝ էն ժամանակ ո՞վ չէր ուզում վազգենին խփեր, ով ասես ուզում էր խփեր, հո բոլորին չէի՞ն բռնելու»: Այս սենց պատասխան են տվել, այո ՀՀԿ-ական, այն մարդը, որ մինչ օրս այնտեղ է»,-ընդգծեց Բախշյանը՝ չկոնկրետացնել, թե ում մասին է խոսքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ