News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար բավական հրատապ խնդիր է Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ էներգետիկ համակարգերի տեղաբաշխման ցանցերի համադրելիության ապահովումը: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Եթե չեմ սխալվում, արտասահմանյան վարկերի հաշվին լուրջ ներդրումներ են կատարվում, մասնավորապես՝ Աշնակում: Կխնդրեի հստակեցնել՝ էներգահամակարգերի համադրության դեպքում մենք ի՞նչ ծավալով էլեկտրաէներգիա կկարողանանք արտահանել: Ինչպե՞ս է այդ համաձայնագիրը նպաստում այդ էլեկտրաէներգետիկ համակարգերի արդյունավետ գործունեությանը»,- հարց է տվել Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարել է. «Մենք փորձում ենք ստեղծել էլեկտրաէներգիայի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային շուկա: Դրան չենք կարող հասնել առանց էլեկտրահաղորդման լրացուցիչ կայանների կառուցման: Այդ պատճառով մի քանի տարի առաջ Գերմանիայի կառավարության նախաձեռնությամբ KWF բանկի միջոցով համապատասխան գումար տրամադրվեց, որին 10 մլն եվրոյով միացավ նաեւ Եվրոպական ներդրումային բանկը»:

Ըստ փոխնախարարի՝ Եվրամիությունն ինքը 10 մլն դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի Հայաստանը կարողանա այդ ծրագրի առաջին փուլն սկսել: «Երկրորդ փուլի համար մենք նախնական պայմանավորվածություն ունենք, բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այդ երկու փուլերով նախատեսվում է առաջինը Այրումում կառուցել  400-500 կՎ ենթակայան, որը թույլ կտա Հայաստանի 400 կՎ ցանցի միջոցով Վրաստան էլեկտրաէներգիա փոխանցել կամ այնտեղից ստանալ: Նրանք Մառնեուլում արդեն ներդրումներ են կատարել, համապատասխան սարքավորում է տեղակայված»,- ասել է Արեգ Գալստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ