News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը ավելի է ընկել։ Եթե նրա նախկին «ռեկորդային ցածր» վարկանիշը 13 տոկոս էր, ապա նոր հարցման արդյունքում պարզվել է, որ դա դեռ նվազագույն շեմը չէ, փոխանցում է RFI–ն։

BVA ինստիտուտը տվյալներով՝ հարցվածների միայն 11 տոկոսն է կողմ, որ նախագահը մասնակցի 2017-ի նախագահական ընտրություններին։ Օլանդն այդպիսով նոր հակառեկորդ է սահմանել։ Հարցվածների 86 տոկոսը կարծում է, որ Օլանդը չպետք է առաջադրվի նախագահի պաշտոնում։

Աջակողմյան քաղաքական գործիչ Ալեն Ժյուպպեն, որը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մրցակիցն է, ամրապնդել է իր դիրքերը։ Հարցվածների 47 տոկոսն աջակցում է նրան, իսկ Սարկոզիի կողմնակիցների թիվը 18 տոկոս է։  Նատալի Կոստյուշկո–Մորիզեին աջակցել է հարցվածների 36 տոկոսը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Ֆիյոնին՝ 32 տոկոսը։

Վարչապետ Մանուել Վալսին աջակցում է հարցվածների 28 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ