Թուրքիայի իշխանությունները 73 զինվորական օդաչուի կալանքի օրդեր են տվել, որոնց կասկածում են հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է BBC–ն։ Ձերբակալություններն իրականացվում են Քոնյա քաղաքում։
Սա արդեն «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացիների կալանքի 3-րդ ալիքն է։ Օդաչուներին մեղադրում են զինված ապստամբություն կազմակերպելու եւ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։
Անցյալ շաբաթ նույն այդ քաղաքի ռազմաբազայում կալանավորվել էր 99 զինծառայող։
Հուլիսյան հեղաշրջման փորձի ֆոնին էրդողանի կառավարությունը ավելի քան 35 հազար մարդու է կալանավորել, որոնց թվում շատ են զինվորականները։