News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում չի կարելի նվազեցնել բնական մենաշնորհների շահույթը: Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ 2017 թվականին ՀԾԿՀ գործունեության ծրագրի քննարկմանը:

Բնական մենաշնորհների շահույթը (բացի էլեկտրաէներգիայի օպերատորներից) 10 տոկոս է կազմում, շահույթի հարկումից հետո՝ 8 տոկոս: Իսկ Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 10-ից մինչեւ 13,5 տոկոս է: Բնականաբար, գործարարների մեծ մասի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ աշխատել, եթե կարելի է փողը ներդնել պարտատոմսերի մեջ, որոնք, դրա հետ մեկտեղ, չեն հարկվում, նշել է Նազարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը սրա հետ կապված նշել է, որ «Հայաստանի էլեկտրացանցերի» շահույթն ավելի մեծ է՝ 17 տոկոս, իսկ հարկերը հանելով 14 տոկոս: Դրանից բացի, իր աշխատանքի 2 տարվա ընթացքում «Էլեկտրացանցերի» նոր կառավարիչը էներգիայի կորուստները կրճատել է 12,9 տոկոսից մինչեւ 11 տոկոս (սակագնում հաշվարկված նորմայի սահմանում, այսինքն՝ ծախսերի ավելցուկն արդեն ստիպված չէ շահույթից փակել):  «Ես չեմ ասում «Էլեկտրացանցերը» մեծ կամ փոքր շահույթ ունի: Ցանկանում եմ միայն ասել, որ այստեղ պաշար կա»,- հայտարարել է Մելքումյանը:

Ի պատասխան՝ Նազարյանը նշել է, որ «Էլեկտրացանցերը» միակ ընկերությունն է, որի շահութաբերության նորման օրենսդրորեն է նշված՝ 2002 թվականից ի վեր, երբ ցանցերը սեփականաշնորհվեցին: «Այդ պատճառով եթե ցանկանում եք այստեղ ինչ-որ բան փոխել, պետք է օրենքը փոխել»,- նշել է Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ