News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան ՆԱՏՕ–ի պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ չի կարողացել խանգարել Էգեյան ծովում ՆԱՏՕ–ի գործողությունների շարունակությանը։ Այս մասին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը՝ թուրքական կողմին մեղադրելով սադրանքների եւ անկայունության մթնոլորտ ստեղծելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես ուզում եմ շնորհավորել ՆԱՏՕ–ի պատվիրակության անդամ հույն զինվորականներին ու դիվանագետներին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են Էգեյան ծովում ՆԱՏՕ–ի գործողությունների շարունակության համար՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը»,– ասել է նախարարը։

«Կարեւոր է, որ ՆԱՏՕ–ի ներկայությունը տարածաշրջանում բացի այն, որ արդյունավետ միջոց դառնա փախստականների հոսքը զսպելու համար, այլ նաեւ օգնի մեր դաշնակիցներին տեսնել Թուրքիայի սադրանքները, միջազգային նորմերի ոտնահարումներն ու դաշինքի երկու անդամների միջեւ անկայունություն ստեղծելու փորձերը»,– ասել է հույն նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ