News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի զսպման ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Գերմանիայի զինված ուժերը 2017-ին Լիտվա կուղարկեն մինչեւ 600 զինծառայող, նաեւ Leopard 2 տանկեր, հայտնում է DW–ը։

Փորձագետները դա գնահատում են որպես հստակ ազդանշան, որ Գերմանիան լուրջ է վերաբերվում Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի կապակցությամբ Բալթյան երկրների ու Լեհաստանի մտահոգություններին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ իր այս որոշումով ՆԱՏՕ-ն ուզում է ցույց տալ իր պաշտպանունակությունը։ Նույն նպատակն է հետապնդում նաեւ տարածաշրջանում տանկերի ու հրետանու նման ծանր սպառազինությունների տեղակայումը, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար անմիջական սպառնալիքի մասին խոսք չկա, նշել է Սթոլթենբերգը։ Նույնատիպ հայտարարություն է արել նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա ՆԱՏՕ-ի արեւելյան գործընկերներին ցուցաբերվող աջակցությունն անվանել է «համաչափ ու պաշտպանական»։

Իսկ Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության ղեկավար Սրա Վագենկնեխտը կտրուկ քննադատել է Բեռլինի ծրագրերը։ «Ռուսաստանի հետ սահման գերմանական տանկեր ուղարկելը նշանակում է մոռանալ պատմությունը ու նոր քայլ անել Ռուսաստանի հետ հարաբերություններում էսկալացիայի ուղղությամբ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ