Նայրոբիում դանակով զինված տղամարդը հարձակվել ու վիրավորել է մի ոստիկանի՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հայտնում է Reuters–ը։ Նա սպանվել է ոստիկանի կողմից ինքնապաշտպանության շրջանակում։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն, սակայն Քենիայի ոստիկանությունը հակված է կարծելու, որ միջադեպը քրեական բնույթի է եղել։ Դեսպանատան անձնակազմից ոչ մեկը չի տուժել։