News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արհեստական Ինտելեկտի (ԱԻ) կիրառություններով զբաղվող բոլոր կորպորացիաները ունեն միայն գիտական հետազոտություններով զբաղվող առանձին թիմեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վերջերս հիմնադրված YerevaNN ԱԻ եւ մեքենայական ուսուցման հարցերով զբաղվող գիտակրթական հիմնադրամի հիմնադիր Հրանտ Խաչատրյանը:

Այն ինչ ներկայումս մամուլում հայտնի է ԱԻ անվանումով, գիտնականներն անվանվում են մեքենայական ուսուցում կամ machine learning, որը տարբեր ալգորիթմների միջոցով համակարգիչներին ինքնաուսուցանվելու հատկություններով օժտելու տեխնոլոգիան է: Խելացի բոտերը, ինքնակառավարվող մեքենաներն ու պատկերներ գեներացնող եւ ճանաչող համակարգերը այս տեխնոլոգիայի կիրառությունների օրինակներ են:

Հրանտ Խաչատրյանի խոսքով այս ոլորտը հիմնադրամին եւ նրան կից լաբորոտորիային հետաքրքրում է գիտական տեսանկյունից: «Մեքենայական ուսուցման ոլորտում աշխատելը լուրջ  մաթեմատիկական ապարատ է պահանջում: Այդ գիտելիքների զգալի մասը դասավանդվում են Հայաստանի բուհերում, սակայն մի կողմից դասախոսները բավարար չափով չեն ներկայացնում մաթեմատիկայի այս կամ այն ուղղության կիրառությունը ժամանակակից ծրագրավորման մեջ, մյուս կողմից էլ մեքենայական ուսուցման դասընթացներ չկան մեր համալսարաններում:

Այս խնդիրների լուծման համար հիմնադրամը կաջակցի ոլորտի հանդեպ հետաքրքրություններ ունեցող եւ պահանջներին բավարարող ուսանողներին ու գիտնականներին եւ հնարավորություն կտա բավարար գիտելիքներ ստանալ մեքենայական ուսուցման մասնագետ դառնալու համար: Համաշխարհային շուկայում նման մասնագետների պահանջարկը շատ մեծ է, իսկ առաջարկվող աշխատավարձերը՝ բավականին բարձր: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեքենայական ուսուցման մասնագետներն այնքան «թանկ» են, որ շատ ընկերություններ փորձում են մասնագետներ փնտրել դրսում»,- ասել է YerevaNN հիմնադրամի հիմնադիրը:

Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տեխնոլոգիական հզոր ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում մեքենայական ուսուցման ալգորիթմերի մշակմանն ու կիրառություններին՝ ԱԻ հռչակելով ապագայի տեխնոլոգիա: Հրանտ Խաչատրյանի խոսքով այն ինչ ներկայացվում է որպես վերջին նորարարություն, այնքան էլ նոր չէ. մի քանի տասնամյակ առաջ մշակված ալգորիթմներն ուղղակի հնարավոր է դարձել աշխատացնել ժամանակակից հզոր համակարգիչների վրա: «Այսօր թրենդային համարվող տեխնոլոգիայի մեջ կիրառվող ալգորիթմերի մեծ մասը 20-30 տարի առաջ են մշակվել: Ալգորիթմական տեսանկյունից հեղափոխական մտքեր գրեթե չկան»,- հավելել է Հրանտ Խաչատրյանը:

Հարցի այլ կողմն է դրանց կիրառությունը. օրինակ հայաստանյան մի շարք ընկերություններ (PicsArt, FimeTech, Teamable) իրենց առաջարկած լուծումներում կիրառում են մեքենայական ուսուցման «նեյրոնային ցանցեր» տեսակը: Google-ը  վերջին ժամանակներում հսկա ներդրումներ է կատարել սեփական ինքնաուսուցման ունակությամբ «նեյրոնային ցանցերի» մշակմամբ զբաղվող բաժնում: Այսինքն՝ ցանկացած կոմերցիոն լուծման տակ ընկած է գիտական լուրջ հետազոտություն:

Նշենք, որ օրեր առաջ պաշտոնապես գրանցվել է մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով զբաղվող YerevaNN գիտակրթական հիմնադրամը: Հիմնադրամը նպատակ ունի խթանել արհեստական ինտելեկտի վերաբերյալ բարձրակարգ հետազոտությունները եւ մեքենայական ուսուցման ու հարակից թեմաների որակյալ դասավանդումը Հայաստանում: 

Հիմնադրամը աջակցելու է ԱԻ ուսումնասիրությամբ զբաղվող համանուն հետազոտական լաբորատորիայի աշխատանքներին, որի ուղղություններն են պատկերներ գեներացնող ալգորիթմների ուսումնասիրությունը, բնական լեզվի մշակման գործիքների մշակումը հայերենին եւ բժշկական տվյալների բազաների անալիզը նեյրոնային ցանցերի միջոցով:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են Teamable ընկերության համահիմանդիր Վազգեն Հակոբջանյանը, Fimetech-ի հիմնադիր Գոռ Վարդանյանը, Arminova Technologies-ի հիմնադիր Ռուբեն Մեսչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ