News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն տեսակետը, որ ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր ֆավորիտն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա լրիվ անհեթեթություն է ու ցնորաբանություն»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցերին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստի ժամանակ։ Նրա կարծիքով ԱՄՆ-ում այդ ձեւով ուզում են մանիպուլացնել հասարակական կարծիքը ընտրությունների նախօրեին։ Խոսելով Թրամփի մասին՝ Պուտինը նշել է, որ նա իրեն էքստրավագանտ է պահում, բայց «ոչ այնքան անիմաստ»

«Ինչ վերաբերում է անձամբ պարոն Թրամփին, նա ընտրել է ընտրողների սրտերը գրավելու ի՛ր միջոցը»,- համարում է նա։ ՌԴ նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ, որին կընտրեն ամերիկացիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ