News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահաների հանդիպում տեղի չի ունենա:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. « Կարող եմ ասել, որ առաջիկայում նման հանդիպում նախատեսված չէ: Իսկ ապագայում հնարավոր է, թե չէ՝ կապրենք կտեսնենք»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմը ԼՂ հարցում ունի իր հստակ կարծիքը, որը չի փոխվել եւ չի փոխվելու:

«Մենք ունենք մեր հստակ կարծիքը, այն չի փոխվել, պետք է Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը դժբախտաբար ոչ թե իրականացնում է այդ պայմանավորվածությունները, այլ՝ արհամարհում: Իրականացրեց դիվերսիոն գործողություն, երեկ մենք ունեցանք զոհ սահմանին: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն ու առաջին հերթին հարգարաժան մեր համանախագահ գործընկերները պետք է հասցեական գնահատականով հանդես գան եւ Ադրբեջանին ստիպեն հարգել իր ստանձնած պարատականությունները: Մենք ունենք հստակ դիրքորոշում՝ ԼՂՀ ժողովուրդը պետք է լինի ինքն իր դարբինը, ԼՂՀ-ն պետք է անկախ պետություն լինի եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեր կարծիքն հետեւյալն է՝ դեպի անցյալ հնարավոր չէ, մենք պետք է դեպի առաջ գնանք եւ ապահովենք ԼՂՀ միջազգային ճանաչումը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ