News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը մտավախություններ ունի Ուկրաինայում գազի ստորգետնյա պահեստների անբավարար բեռնվածության կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ճշգրտել է, որ «Գազպրոմը» պատրաստ է ցանկացած պահի վերսկսել գազի մատարարումները Ուկրաինա հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլար սակագնով՝ կանխավճարի պայմանով։ «Մենք պայմանավորվել էինք դեռ անցած տարի, որ գազի սակագինը ավելի բարձր չի լինի, ուզում եմ շեշտել դա, քան հարեւան պետությունների՝ մասնավորապես Լեհաստանի համար։Հիմա ես չգիտեմ գնային իրավիճակը, բայց այն ժամանակ Լեհաստանը մեզնից գազ էր գնում հազար խորանարդ մետրի դիմաց 184-185 դոլարով։ Ուկրաինային մենք կարող էինք վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով»,- ասել է նախագահը։

Պուտինը նաեւ նշել է, որ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ «նորմանդական քառյակում» բանակցությունների ժամանակ անդրադարձել են նաեւ գազի հարցին։ «Պորոշենկոն հարցրել է, արդյոք Ռուսաստանը կարող է վերականգնել մատակարարումները։ Իհարկե կարո՛ղ է։ Ցանկացած պահի։ Դրա համար ոչինչ պետք չէ, մենք ունենք պայմանագիր։ Պետք է միայն մեկ բան՝ կանխավճար»,- հավելել նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ