News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հնէաբանները հայտնաբերել են դինոզավրի ուղեղի բրածո հյուսվածքներ, որոնք հավանաբար իգուանոդոնի կամ մեկ այլ բադակտուց գիշատչի էին պատկանում, ասվում է Լոնդոնի Երկրաբանական միության ամսագրում հրապարակված հոդվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարծում ենք, որ այս դինոզավրը մահացել է փոքր ջրավազանի մեջ ու նրա գլուխը մնացել է թաղված տիղմի կամ ավազի մեջ՝ ջրի տակ։ Քանի որ ջուրը շատ քիչ թթվածին է պարունակել ու շատ թթու է եղել, ուղեղի փափուկ հյուսվածքները պահպանվել են «մարինացված» վիճակում ու քարացել»,- պատմում է Դեւիդ Նորմանը Քեմբրիջի համալսարանից։

Նորմանն ու նրա գործընկերները այդ հազվադեպ գյուտն արել են սիրողական հնէաբանների շնորհիվ, որոնք 2004-ին պեղումներ էին անում Սասեքս կոմսության հարավում՝ Նեքսհիլ քաղաքի շրջակայքում, Լա Մանշի ափերի մոտ։  Նրանցից մեկը՝ Ջեյմի Հիսկոկսը այնտեղ հետաքրքաշարժ բրածո էր հայտնաբերել, որը ձեւով ռեգբիի գնդակ էր հիշեցնում։

Որոշ ժամանակ հետո այդ գնդակը հայտնվել էր Նորմանի ու նրա գործընկերների մոտ, որոնք հասկացել են, որ դա իսկական հնէագիտական գյուտ է՝ բադակտուց դինոզավրի ուղեղի քարացած մնացորդները։ Այդ դինոզավրը մոտ 133 մլն տարի առաջ է ապրել ապագա Բրիտանական կղզիների տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ