News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի խորհրդարանը քվեարկության առաջին փուլի ընթացքում Իսպանիայի վարչապետի պաշտոնում չի հաստատել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռահոյին, հայտնում է El Mundo թերթը։

Նրա տվյալներով, 170 պատգամավոր կողմ է քվեարկել Ռահոյի թեկնածությանը, 180-ը՝ դեմ։ Առաջին փուլում հաղթելու համար Ռահոյին պետք էր ստանալ խորհրդարանականների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 176-ը 350-ից։

Քվեարկության երկրորդ փուլը ծրագրված է շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին։ Դրանում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ հասարակ մեծամասնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ