News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի ոստիկանությունը 120 մարդու է կալանավորել ընդդիմության կողմից կազմակերպված երիտասարդական հանրահավաքի ժամանակ, որն անցկացվում էր՝ նոյեմբերի 2-ին ծրագրված հակակառավարական ցույցի նախօրեին, հայտնում է Geo TV–ն։

Ավելի վաղ պակիստանյան իշխանություններն արգելել էին ցանկացած հասարակական հավաքներ ու քաղաքական ցույցեր Իսլամաբադի փողոցներում։ Պակիստանի «Թեհրիկ ե Ինսաֆ» (ՊԹԻ) ընդդիմադիր կուսակցության կողմնակիցներն էլ իրենց հերթին հայտնել են, որ կխախտեն այդ արգելքը ու նոյեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ կպահանջեն վարչապետ  Նավազ Շարիֆի հրաժարականը։ Ընդդիմադիր շարժման ղեկավար Իմրան Խանը Շարֆին մեղադրում է ընտրությունները կեղծելու ու կոռուպցիայի մեջ։

Իրավապահների ու ՊԹԻ-ի անդամների միջեւ բախումներ են եղել հոկտեմբերի 27-ին երիտասարդական համագումարում, որը ընդդիմությունն էր կազմակերպել։ ՊԹԻ առաջնորդներից մեկը՝ Շահ Մեհմուդ Կուրեշին ոստիկաններից պահանջել էր բացատրել կալանավորման պատճառները։ Նրա խոսքով դա խաղաղ ցույց է եղել, որի  իրավունքը ամրագրված է երկրի սահմանադրության մեջ։ Կառավարությունն էլ իր հերթին հայտնել է, որ ՊԹԻ-ն քաղաքային աշխատակազմից թուլատվոթյուն չի խնդրել հանրահավաք անցկացնելու համար ու դրանով խախտել իշխանությունների արգելքը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ