News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռումինացի ժամանակակից նկարիչ Ադրիան Գենիեի «Քրիստոս» աշխատանքը «Ռումինիայի արվեստի խոշորագույն թոփ-100 վարպետներ» աշնանային աճուրդում, որը Բուխարեստում անցկացրել է Artmark աճուրդի տունը, վաճառվել է 125 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աճուրդի տան հաղորդագրության մեջ նշված է, որ այդպիսով Գենիեն մտել է ռումինացի նկարիչների՝ Գրիգորեսկուի, Անդրեսկուի, Ամանի, Բրաուների, Յանկուի, Ռեսուի եւ Ցուկուլեսկուի վերնախավի մեջ, որոնց կտավները 100 հազար եվրոյից թանկ են վաճառվում:

Աճուրդում ընդամենը 600 հազար եվրո է ստացվել: Մեկնարկային գնից զգալիորեն բարձր են վաճառվել Նիկոլաե Տոնտցիի «Սպիտակ գլխարկով աղջիկը» (60 հազար եվրո), Նիկոլաե Գրիգորեսկուի «Վերդարձ տոնավաճառ» (35 հազար եվրո), Իոն Ցուկուլեսկուի «Լեգենդ. Աշունը Շտեֆենեշտում» (30 հազար եվրո), Սաբինա Բելաշիի «Անմեղություն» (15 հազար եվրո), Ալեքսանդրու Չուկուրենկուի «Ծաղիկներով եւ ոսկորներով թաղարներ» (12 հազար եվրո), Գեորգե Պետրաշկուի «Հարավային II» (10 հազար եվրո), «Կարմիր մեխակներ» եւ «Զբոսանք ծովափին» (12 եւ 10 հազար եվրո) նկարները:

Artmark աճուրդի տունը հիմնադրվել է 2008 թվականին: Տան հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել Ռադու Բորոյանուն, որն այժմ զբաղեցնում է Ռումինիայի մշակույթի ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Աճուրդի տունը կրկնակի գործառույթ է կատարում՝ ստեղծագործությունների վաճառք եւ ռումինական արվեստի տարածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ