News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղակայված քաղաքներից մեկում թմրանյութերի դեմ պայքարի հարցերի ոստիկանության աշխատակիցների հետ փոխհրաձգության հետեւանքով զոհվել են քաղաքապետն ու նրա շրջապատից 9 մարդ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով GulfNews-ը:

Իրավապահների փոխանցմամբ՝ քաղաքապետի գլխավորությամբ զինված անձինք ավտոմեքենաներից կրակ են բացել ոստիկանության հսկիչ անցակետի ուղղությամբ:

Թմրավաճառների դեմ ուժայինների լայնածավալ պայքարը Ֆիլիպիններում սկսվել է հուլիսին, նախագահ Ռոդրիգո Դուտերտեի իշխանության գալուց հետո: Վերջին տվյալներով՝ այս ընթացքում շուրջ 2.3 հազար մարդ է զոհվել: Ընդդիմախոսները Դուտերտեի կառավարությանը բազմիցս մեղադրել են արշավի ընթացքում առանց դատի եւ հետաքննության սպանությունների դիմելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ