News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարելի է երկարացնել հազարավոր ընտանի շների կյանքը, եթե նրանց տրվի պիմոբենդան դեղը: Guardian-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրակացության են հանգել Անասնաբուժական թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները:

Վիճակագրության համաձայն՝ Բրիտանիայում գրեթե 250 հազար ընտանի շներ տառապում են միտրալ փականի արատով, որը նկատվում է յուրաքանչյուր 12-րդ շան մոտ:

Այս հիվանդությանն ավելի շատ ենթակա են փոքր չափերի շները, ինչպիսին են քինգ չարլզ սփանիելները, տաքսաները, պուդելները եւ տերիերները, որոնք ամենից հաճախ այս հիվանդութնունից են սատկում: Անասնաբույժների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ պիմոբենդանի ընդունումը այս արատի զարգացումը դանդաղեցնում է մոտ 15 ամսով, որը համարժեք է մարդկանց կյանքի տեւողության 8-9 տարիներին: Գիտնականների խոսքով՝  այս դեղամիջոցի ժամանակին ընդունումը թույլ կտա երկարացնել ամբողջ աշխարհի միլիոնավոր շների կյանքի տեւողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ