News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերш 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակչին օրեր առաջ անհայտ անձինք Ավանի հոգեբուժարան են տարել: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Երանոսյանը պատմեց, որ հացադուլ անելիս է եղել, երբ զանգել եւ կանչել են Կիեւյան կամրջի մոտ, որտեղից էլ մի քանի տղամարդ բռնի ուժով տարել են հոգեբուժարան: Նրա խոսքով` հոգեբուժարանում մի քանի օր մնալուց հետո, իրեն հաջողվել է հարազատների միջամտությունից հետո դուրս գալ:

Վարդենիսի 40-ամյա բնակիչը շարունակելու է հացադուլը, մինչեւ իր աշխատանքի հարցը չլուծվի:

«Թող ինձ իմ աշխատանքին ընդունեն, ես հանգիստ կգնամ, ինձ պետք չի գիժ սարքել, որ ազատվեն ինձանից: Խնդիրներն այսպես չեն լուծվում, շարունակելու եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել: Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է:

Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

Տպել
Ամենաշատ