News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինական հետախուզությունը գողացել է Պենտագոնի գաղտնի ծրագրերը, որոնք վերաբերում են Չինաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Washington Free Beacon պարբերականը:

Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ չինական հետախուզության աշխատակիցները բազմիցս ներթափանցել են ամերիկյան անվտանգության համակարգեր, այդ թվում՝ ՀԴԲ: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ամենալուրջ դեպքը USPACOM-ի պայմանագրային աշխատակից Բենջամիին Փիրս Բիշոփի կողմից գաղտնի տվյալների հափշտակումն ու դրանք Չինաստանի քաղաքացուհուն փոխանցումն է, որի հետ նա հարաբերություններ է ունեցել:

Փոխանցված տվյալները ներառել են Պենտագոնի ռազմական ծրագրեր, այդ թվում՝ միջուկային զենքի, Չինաստանի նկատմամբ ռազմավարության մասին: Նշվում է, որ Չինաստանի իշխանությունների կողմից ամերիկյան աշխատակիցների հավաքագրման եւ գաղտնի փաստաթղթերի փոխանցման դեպքերը բազմաթիվ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ